Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Օրենքը խախտելու իրավունք ոչ ոք չունի

Օրենքը խախտելու իրավունք ոչ ոք չունի
14.07.2017 | 09:34

Օրերս «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում Արկադի Տեր-Թադևոսյանը «ծռված խմբավորման» անդամների նկատմամբ բռնությունների ահազանգերի կապակցությամբ ասում է. «…Բռնարարքներն ինձ համար անթույլատրելի են: Ես, իհարկե, քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի է ծեծել այն մարդուն, որը պաշտպանել է Հայրենիքը: Ինձ համար անընդունելի է»:


Ի՞նչ է ստացվում… Փաստորեն, ըստ Տեր-Թադևոսյանի, հայրենիքը պաշտպանած «ծռված խմբավորման» անդամները կարող են բռնարարքներ կատարել, պատանդներ պահել, մարդկանց սպանել, նրանց երեխաներին որբ թողնել, հիմա էլ դատավարությունը խեղկատակության, միմոսության վերածել: Եվ այդ ամենն ընդունելի է նրա համար:
Նրանց դա կարելի է, նրանք պաշտպանել են Հայրենիքը և թքած ունեն օրենքների, այդ հայրենիքի քաղաքացիների վրա ու կարող են անօրինական զենք կրել, նաև սպանել, վիրավորել, վառել, փշրել, ջարդել պետական գույքը:
Այո՛, ես նույնպես օրինապաշտ եմ և դեմ եմ բռնությանը, նույնպես դատապարտում եմ, ում նկատմամբ էլ որ լինի այն՝ Հայրենիքի պաշտպանի, թե սովորական ՀՀ քաղաքացու: Սակայն չեմ հասկանում, երբ նույն բռնության դատապարտողը զարմանալիորեն հովանավորում է բռնություն, մարդասպանություն կատարած անձանց:


Իսկ նրանց՝ այդ «ծռյալներին», կարելի՞ էր սպանել գնդապետ Վանոյանին, որը նույնպես պաշտպանել էր Հայրենիքը։ Դա բռնարարք չէ՞ր, դա սպանություն չէ՞ր, դա «հերոսությո՞ւն էր»՝ հանուն Հայրենիքի… Այո՞։
Սակայն, միևնույն ժամանակ, Հայրենիքը պաշտպանել չի նշանակում հանցագործության քարտ-բլանշ ստանալ։


Մեր բանակը, մեր բանակի զինվորներն ու սպաներն էլ գիշեր-ցերեկ պաշտպանում են Հայրենիքը։ Եվ ի՞նչ, դա նրանց թույլ է տալիս հանցագործություննե՞ր կատարել… Իհարկե ոչ:
Իսկ հայրենասերը, Հայրենիքի պաշտպանը, նվիրյալը առաջին հերթին պետք է լինի օրինապաշտ ու պետական մտածողությամբ, ոչ թե ահաբեկիչ, ծռյալ-զինյալ մարդասպան…
Իսկ օրենքը խախտելու իրավունք ոչ ոք չունի, Արկադի Տեր-Թադևոսյան։ Ոչ ոք…

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 6688

Մեկնաբանություններ